23 նոյեմբերի 2012 - 10:35 AMT
2012թ Օլիմպիադայի և Պարալիմպիադայի նամակինշերը բրիտանական փոստին բերել են մոտ 8 մլն ֆունտի եկամուտ

Լոնդոնում 2012թ Օլիմպիադայի և Պարալիմպիադայի նամականիշերը բրիտանական փոստին բերել են մոտ 8 մլն ֆունտի եկամուտ, հաղորդում է The Guardian-ը:

Գնորդների մոտ ամենաշատ պահանջարկ են վայելում բրիտանական չեմպիոնների նկարներով նամականիշերը: Ավելի քան 500 փոստային բաժանմունքներ հատուկ աշխատել են կիրակի օրը, որպեսզի նամականիշերը վաճառքի հանվեին Մեծ Բրիտանիայի` ոսկե մեդալ շահելու յուրաքանչյուր հաջորդ օրն իսկ:

Լոնդոնում 2012թ խաղերին բրիտանացիները նվաճել են 29 ոսկե մեդալ: