АТР-ն որոշել է անցած խաղաշրջանի լավագույն խաղերը: АТР փորձագետները նաև առանձնացրել են 2012թ. լավագույն հանդիպումները, ըստ թենիսի որակի չափանիշների, խաղի կարևորության, մենամարտի ինտրիգի:
Հինգերորդ տեղում է US Open քառորդ եզրափակիչը իսպանացի Դավիթ Ֆերրերի ու սերբ Յանկո Տիպսարևիչի միջև, որտեղ իսպանացի մարզիկը հաղթեց 6:3, 6:7, 2:6, 6:3, 7:6 հաշվով:
Չորրորդ տեղում ՝ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հաղթանակն է արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոյի հանդեպ Լոնդոնի Օլիմպիական թենիսի մրցաշարի կիսաեզրափակչում՝ 3:6, 7:6, 19:17:
Երրորդը US Open-ի եզրափակիչ խաղն է, որտեղ բրիտանացի Էնդի Մարեյը հաղթեց սերբ Նովակ Ջոկովիչին 7:6, 7:5, 2:6, 3:6, 6:2 հաշվով:
АТР վարկածով առաջին և երկրորդ տեղը գրաված խաղերը հայտնի կդառնան ավելի ուշ: