23 նոյեմբերի 2012 - 12:04 AMT
Վանդալի վնասած Ռոտկոյի նկարի գինը նվազել է ևս 9 մլն ֆունտով

Էքսպրեսիոնիստ Մարկ Ռոտկոյի նկարի, որը ցուցադրված լինելով Լոնդոնի Tate Modern պատկերասրահում վնասվել է լեհ վանդալի կողմից, վերականգնման համար կպահանջվի 1,5 տարի, իսկ գինը կնվազի 9,3 մլն ֆունտ ստերլինգով: Այդ մասին հայտնում է Evening Standard թերթը՝ փորձագիտական գնահատականների վրա հղումով:

Այդ տվյալները հայտնի դարձան հինգշաբթի օրը դատական նիստի ժամանակ, որը պետք է դատավճիռ կայացներ 26-ամյա լեհ Վլոդզիմեժ Ումանեցի հանդեպ, որը փչացրել է նկարը:

Մինչ միջադեպը Ռոտկոյի «Սևը շականակագույնի վրա» նկարը գնահատվում էր մոտ 50 մլն ֆունտ, սակայն, ինչպես որոշել է դատարանը, նկարն «անվերադարձ փչացել է»:

Մի քանի շաբաթ առաջ Ումանեցը մոտեցել է նկարին ու անկյունում սև ներկով գրել. «Վլադիմիր Ումանեց՚ 12. Դեղնության պոտենցիալ կտոր»: Ինքը հայտարարել է, որ նրա գործողությունները միայն կավելացնեն նկարի արժեքը: Նա խոստովանել է, որ այլ զբաղմունք չունի, քանի որ անտուն է և գործազուրկ: