Ամերիկացիները հագուստի և էլեկտրոնիկայի խանութների մոտ հերթ են կանգնել: Գոհաբանության օրվանից հետո ԱՄՆ-ում մեկնարկում են ամանորյա զեղչերը: «Սև ուրբաթով» ԱՄՆ-ում սկսվում են զեղչերը, որոնք կտևեն մինչև ամանոր: Այս ամսվա ընթացքում առևտրային ցանցերը վաստակում են տարեկան եկամտի մեկ-երրորդը, սակայն այս անգամ, տոնն, ամենայն հավանականությամբ, ավելի համեստ կլինի: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն: