Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին ուրբաթ օրը խոստացել է, որ կկիրառի իր ընդլայնված լիազորությունները միայն այն դեպքերում, երբ երկիրը վտանգի մեջ լինի:
«Ես չեմ ձգտում կիրառել իմ նոր լիազորությունները: Սակայն ես կանեմ դա, եթե տեսնեմ, որ Եգիպտոսը վտանգի մեջ է: Դա իմ պարտքն է»,-ասել է նա:
Պետության ղեկավարը հավաստիացրել է, որ ինքը բոլոր եգիպտացիների նախագահն է, այդ թվում` նրանց, ովքեր իր դեմ են քվեարկել:
Հինգշաբթի օրը Մուրսին հայտարարել էր նախագահական լիազորություններն ընդլայնելու մասին: Երկրի ղեկավարի հրամանագրում, մասնավորապես ասվում է, որ դտական իշխանությունները չեն կարող չեղյալ համարել նախագահի որոշումները:
Հրամանագիրն առաջացրել է ընդդիմադիրների դժգոհությունը, ովքեր ուրբաթ օրը բողոքի ակցիաներ են անցկացրել, փոխանցում է «Ինտերֆաքսը»: