24 նոյեմբերի 2012 - 09:22 AMT
«Հրապարակ». Նոր ու աղմկահարույց չարաշահումներ՝ Քաղաքաշինության նախարարությունում

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ քաղաքաշինության ոլորտի խայտառակ չարաշահումների հետ կապված, առաջիկայում հանրությանը կներկայացվեն աղաղակող փաստեր՝ ավելի լուրջ, քան Հանրային գրադարանի դեպքն էր:

«Ըստ մեր աղբյուրի, Ֆինանսների նախարարությունն ավելի քան 14 օբյեկտներում ստուգումներ է իրականացրել և չարաշահումներ, խախտումներ ու թերություններ հայտնաբերել: Դրանք հիմնականում կրթական եւ մշակութային օջախներ են: Հիշեցնենք, որ այս ժամանակահատվածում գերատեսչությունը ղեկավարում էր ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը»,-գրում է թերթը: