Ըստ վիճակագրության, աշխարհում տարեկան ինքնասպանություն է գործում 1 մլն 100 հազար մարդ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Ըստ պաշտոնական տվյալների, 2011 թվականին Հայաստանում ինքնասպան է եղել 195 մարդ: Հիմնակնում այդ քայլին են դիմում պատանիները և 40-ն անց մարդիկ»,- նշեց Ադիբեկյանը:
Ըստ նրա, ինքնասպանության դիմողների 80% նշան է տալիս, որ դիմելու է այդ քայլին: Այդ իսկ պատճառով, շատ կարևոր է շրջապատի օգնությունը. «10-ից 8-ը հետ է կանգնում իր մտադրությունից, երբ նրան օգնություն են ցույց տալիս»: Հոգեբան Միհրդատ Մադաթյանն էլ ավելացրեց, որ Հայաստանում հոգեբանական անտարբերությունն է նաև պատճառը, որ մարդիկ դիմում են ինքնասպանության:
«Ցավոք, երեկ 13-ամյա մի աղջիկ ինքնասպան է եղել: Անցումային տարիքում գտնվող երեխաները խոցելի խումբ են համարվում: Դրա համար նրանց ծնողները պետք է ընկերանան նրանց հետ ու կիսեն նրանց բոլոր խնդիրները»,- ավելացրերց նա: