Լիբանանում ձերբակալվել են Սիրիայի 5 քաղաքացիներ, ովքեր կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Այս մասին հաղորդել է անվտանգության համակարգում աշխատող բարձրաստիճան աղբյուրը:
Սիրիացիները ծրագրում էին ահաբեկչությունն իրականացնել Լիբանանի հարավում` Նաբատիա շրջանում: Ահաբեկիչները ձերբակալվել են, երբ նախապատրաստում էին պայթուցիկ սարքը գործարկել շիական կրոնական արարողակարգի ժամանակ:
Հոկտեմբերի 19-ին հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի քրիստոնեական Աշրաֆի թաղամասում: