Apple-ի ամենաառաջին համակարգիչներից մեկը`1976թ արտադրության Apple-1 գերմանական Քյոլնում վաճառվել է ռեկորդային 400 հազար եվրոյով, փոխանցում է Euronews հեռուստաալիքը:
Գնորդը, ով աճուրդին մասնակցել է ինտերնետի միջոցով, ցանկացել է անհայտ մնալ: Համակարգիչն արժեքավոր է, քանի որ այն սարքին է: Վաճառքի համար, ընդհանուր առմամբ, հավաքվել է մոտ 200 Apple-1:
Մոդելը ստեղծվել է 1976թ Սթիվ Վոզնյակի կողմից:
2012թ հոկտեմբերին Christie's աճուրդի ժամանակ Apple-1-ը ոչ ոք չի գնել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: