25 նոյեմբերի 2012 - 16:30 AMT
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Մերձավոր Արևելքում միջուկային զենքից զերծ գոտի ստեղծելու վերաբերյալ կոնֆերանսը կկայանա 2013-ի սկզբին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը այսօր հաստատել է ՌԴ, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի` Մերձավոր Արևելքում միջուկային և զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքերից զերծ գոտու ստեղծման վերաբերյալ կոնֆերանսի կազմակերպմանն ուղղված ջանքերը:

Պան Գի Մունը նշել է, որ հանդիպման կազմակերպիչները պետք է անեն հնարավոր ամեն բան, որպեսզի 2013-ի սկզբին հավաքեն հանդիպման պոտենցիալ մասնակիցներին:

Անհասկանալի է, կմասնակցեն արդյոք դրան Իրանն ու Իսրայելը, որոնց հետ են կապված ատոմային զենքի կիարռման վերաբերյալ մտավախությունները, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: