
Բրյուսելում Եվրախորհրդարանի շենքի մոտ հարյուրավոր տրակտորներ են կանգնած, որոնց վրա մայրաքաղաք են ժամանել Եվրամիության մի քանի երկրների կաթ արտադրողները, որոնք բողոքում են կաթի գնման ցածր գներից:
Ոստիկանության հետ բախումներից և Եվրախորհրդարանի շենքի վրա տոննաներով կաթ լցնելուց հետո, ցուցարարները հանդիպում են պահանջում Պաոլո դի Կաստրոյի հետ, որը Եվրախորհրդարանի գյուղատնտեսության ու գյուղական զարգացման կոմիտեի նախագահն է, հայտնում է «Ռոսբալտը»: