Թուրքմենիայի նախագահ Գուրբանուլի Բերդիմուհամեդովի Հայաստան կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում նոյեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Գուրբանուլի Բերդիմուհամեդովի հայերեն թարգմանած «Երկնային նժույգների թռիչքը», «Թուրքմենստան» և «Թուրքմենստանը՝ առողջարանային երկիր» գրքերի շնորհանդեսը: Ինչպես հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը, Շնորհանդեսին կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչպես նաև Թուրքմենստանի փոխվարչապետ Սապարդուրդի Տոյլիևը:
Շնորհանդեսին կհաջորդի թուրքմենական ազգային երգ-երաժշտության համերգը` Թուրքմենստանի անվանի արվեստի վարպետների մասնակցությամբ: