Արտասահմանյան ԶԼՄ-ները սկսլե են հրապարակել, իրենց կարծիքով, 2012թ լավագույն երաժշտական ալբոմների ցուցակը: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, իրենց վարկանիշներն են հրապարակել բրիտանական և ամերիկյան երաժշտական ամսագրերը` Mojo-ն և Paste-ը:
Երկու ամսագրերն էլ բարձր են գնահատել Ֆրենկ Օուշենի Channel Orange ալբոմը, դրան տալով, համապատասխանաբար 1 և 2 հորիզոնականները:
Mojo-ի մոտ առաջին հորիզոնականում է հայտնվել Ջեկ Ուայթը` իր «Blunderbuss» ալբոմով: Paste-ի մոտ վերջինս 15-րդ հորիզոնականում է: