28 նոյեմբերի 2012 - 10:06 AMT
«Հրապարակ». Ընտրություններից հետո ՀՅԴ-ն կոալի՞ցիա կկազմի ՀՀԿ-ի հետ

«Հրապարակ»-ը գրում է. «Հայ դատի մոսկովյան գրասենյակի ներկայացուցիչ Յուրա Նավոյանն իր մերձավորների շրջանում հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի կողմից իրեն առաջարկ է արվել՝ վերադառնալ Հայաստան և ընտրություններից հետո ղեկավարել հումանիտար ուղղվածության՝ սփյուռքի կամ մշակույթի նախարարություններից որևէ մեկը։ Դա նշանակում է, որ ընտրություններից հետո դուք հնարավոր է կոալիցիա՞ կազմեք ՀՀԿ-ի հետ՝ հարցրինք մեզ տեղեկատվություն տրամադրած ՀՅԴ աղբյուրին, թե՞ ղարաբաղյան նախադեպը կգործի, ինչպես եղավ Արթուր Աղաբեկյանի դեպքում։ Հարցը մնաց անպատասխան»։