28 նոյեմբերի 2012 - 10:40 AMT
ՈւԵՖԱ-ն Լուիս Ադրիանոյին որակազրկել է մեկ խաղով

ՈւԵՖԱ-ի վերահսկիչ-կարգապահական ատյանը որոշում է կայացրել Լուիս Ադրիանոյին որակազրկել մեկ խաղով:

Այսպիսով, բրազիլացի հարձակվողը կօգնի «Շախտյորին» խմբային փուլի 6-րդ տուրում «Յուվենտուսի» դեմ պայքարին: Բացի այդ, Լուիս Ադրիանոն մեկ օր կնվիրի ֆուտբոլային հասարակական ծրագրերից մեկին մասնակցելուն:

Ադրիանոյի մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել 5-րդ տուրում` «Նորշելլանդի» դեմ խաղում: