28 նոյեմբերի 2012 - 16:39 AMT
Էվալդ Սթադլեր. ԵՄ-ն պետք է դատապարտի Ցեղասպանությունը և մերժի Թուրքիային թեկնածու երկրի կարգավիճակի հարցում

Այն, որ Ադրբեջանը թշնամաբար է վերաբերվում Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին, ամենեևին էլ նորություն չէ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտարարել Եվրախորհրդարանի ավստրիացի պատգամավոր Էվալդ Սթադլերը: Ըստ նրա, սակայն, Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները վկայում են ագրեսիայի նոր մակարդակի անցնելու մասին: «Ես խորապես ցնցված եմ այն հանգամանքից, որ հայերի ճակատագրի հանդեպ փոքր միջազգային հետաքրքրությունը պատճառ հանդիսացավ Իլհամ Ալիևի սկանդալային հայտարարությունների հանդեպ արձագանքի բացակայության: Եվրոպան նախկինի պես պարտք է Հայաստանին, ԵՄ-ն պետք է դատապարտի Հայոց ցեղասպանությունը և մերժի Թուրքիային թեկնածու երկրի կարգավիճակի հարցում»,-ասել է Սթադլերը:

Նա հիշեցրել է, որ հայերի մոտ 30 տոկոսը չի կարող ապրել իր պատմական հայրենիքում հարևան պետության ագրեսիայի պատճառով: «Հայաստանն առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն: Ուստի, անհասկանալի է, ինչու է ԵՄ-ն և այսպես կոչված արևմտյան հանրությունը անտարբեր նրա ճակատագրի հանդեպ: ԵՄ համար Կասպից ծովի էներգակիրներն ավելի կարևոր են, քան այն, որ ԵՄ-ն ու Հայաստանը նույն քրիստոնեական արմատներն ու արժեքներն ունեն: Այնուամենայնիվ, ես օրհնանք ու խաղաղ ապագա են ցանկանում Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին»,-ասել է եվրախորհրդարանականը: