28 նոյեմբերի 2012 - 17:32 AMT
Ռուս խորհրդարանականները հաջորդ տարի կմասնակցեն Վրաստանում կայանալիք ՍԾՏՀ ԽՎ նիստին

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) ԽՎ նիստում Վրաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Սագանելիձեն հրավիրել է ռուսական պատվիրակությանը հաջորդ տարվա հոկտեմբերին Թբիլիսիում կայանալիք նիստին: Սագանելիձեն առաջարկն արել է Բաքվում ԽՎ ԳՎ նիստի ավարտին:

«Երկրների միջև կարող են խնդիրներ լինել, սակայն ՍԾՏՀ-ն տնտեսական կազմակերպություն է և քաղաքական հարցեր չի շոշափում»,-ասել է Սագանելիձեն:

«Մենք ընդունում ենք ձեր առաջարկն ու խոտանում ենք, որ չենք կորցնի ձեր հրավերի նամակը»,-ասել է Եմելյանովը՝ նկատի ունենալով այն, որ Հայաստանում կորցրել են Ադրբեջանի հրավերը:

ՍԾՏՀ ԽՎ նախագահությունն Ադրբեջանից անցել է Բուլղարիային, հաջորդ տարվա մայիսին այն կանցնի Վրաստանին: