28 նոյեմբերի 2012 - 18:03 AMT
Յեմենում Սաուդյան Արաբիան ներկայացնող դիվանագետ է սպանվել

Յեմենի մայրաքաղաք Սանայում Սաուդյան Արաբիան ներկայացնող դիվանագետ է սպանվել: Սպանվել է նաև նրա թիկնապահը: Ըստ ոստիկանության, հարձակվողները կրակ են բացել նրա ավտոմեքենայի վրա: Հարձակվողները կրում էին երկրի անվտանգության ծառայության համազգեստը:

Սա առաջին անգամը չէ, երբ Եմենում դիվանագետների են սպանում: Հոկտեմբերի 11-ին սպանվեց ԱՄՆ դեսպանատան աշխատակիցը: