Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի Հայաստան կատարելիք պաշտոնական այցի շրջանակում Երևան կժամանի Թուրքմենստանի մշակույթի նախարար Գունչա Մա¬մեդովայի ղեկավարած 107 հոգուց բաղկացած մշակութային պատվիրակությունը:
Մշակութային ծրագրի շրջանակում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Թուրքմենստանի փոխվարչապետ Սապարդուրդի Տոյլիևը նոյեմբերի 28-ին` ժամը 18:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացնեն Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի «Երկնային նժույգների թռիչքը», «Թուրքմենստան» և «Թուրքմենստանը` առողջարանային երկիր» գրքերի հայերեն թարգմանությունները: Շնորհանդեսին կհաջորդի հայ-թուրքմենական ազգային երգ-երաժշտության համերգը` Հայաստանի և Թուրքմենստանի արվեստի անվանի վարպետների մասնակցությամբ:
«Արամ Խաչատրյան» համերգասրահի ցուցասրահում զուգահեռաբար կբացվի նաև թուրքմենական ժողովրդական արվեստի գործերի, ազգային տարազների և Թուրքմենստանը ներկայացնող պաստառների ցուցահանդես, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարությունը: