26 մայիսի 2005 - 12:19 AMT
ՅՈԹ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԿԱՅԱՑՎԵԼ ԱՌԱՆՑ ԼՂՀ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի համար միակ հիմքը ադրբեջանի կողմից տարվող պրակտիկ քաղաքականությունն է այն ուղղությամբ, որ ցույց տա, թե մատնանշված տարածքներում վերահսկումը լիովին կատարվում է Հայաստանի կողմից: Ակնհայտ է, որ դա այդպես չէ: Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Արման Մելիքյանը` խոսելով Մամեդյարովի «հայկական կողմից յոթ շրջանների վերադարձի մասին» հայտարարության շուրջ: Նրա խոսքերով` նրանք դա անում են ելնելով մաքուր քաղաքական նկատառումներից: Տարածքների վերահսկումը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների գործն է, իսկ տարածքների վերաբերյալ որոշումը չի կարող կայացվել առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության, որը պետք է հստակ արտահայտված լինի: Այդ պատճառով, տարածքների եւ դրանցից հայկական ուժերի դուրսբերման մասին ցանկացած բարձրագոչ կոչերը եւ հայտարարությունները ադրբեջանական կողմի համար առայժմ միայն ցանկալի են, սակայն չեն համապատասխանում իրականությանը, հայտարարել է Արման Մելիքյանը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: