ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերով հանձնաժողովի ղեկավար է դարձել Հայաստանի Աջակցության խմբի համանախագահ հանրապետական Էդ Ռոյսը: Ինչպես հաղորդում է ANCA-ն, Ռոյսի թեկնածությունը առաջարկել է Պալատի խոսնակ Ջոն Բոները:
«Որպես արտաքին գործերի հանձնաժողովի անդամ, կոնգրեսմեն Ռոյսը հավատարիմ է մնացել մարդու իրավունքների հիմնական սկզբունքներին. դա վերաբերում է նաև Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Նա նաև կողմ է հանդես եկել Թուրքիայի կողմից առգրավված քրիտոնեական եկեղեցիների և ունեցվածքի վերադարձնելուն: Հուսով ենք, որ հաջորդ Կոնգրեսում ևս Հայոց հարցի վերաբերյալ համագործակցությունը կշարունակվի»,-ընդգծել է ANCA նախագահ Քեն Խաչիկյանը: