ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն Կոնֆեդերացիաների գավաթ-2013-ին և աշխարհի առաջնություն-2014-ին Բրազաիլիայի պատրաստվածության վերջին ստուգման ժամանակ երկրի սպորտի նախարար Ալդո Ռեբելուին տրամադրել է Մունդիալի 50 հազար տոմս, որպեսզի դրանք անվճար բաժանվեն կարիքավորներին:
Վալկեն ժամանել է Բրազիլիա, որտեղ Ռեբելուի, ինչպես նաև նախկին ֆուտբոլիստներ Բեբետոյի և Ռոնալդոյի հետ միասին ստուգումնր կանցկացնի 12 քաղաքներից երեքում: Վերջիններս պետք է ընդունեն աշխարհի առաջնությունը: Այդ քաղաքներն են Ռիո դե Ժանեյրոն, Սան Պաուլուն և Կուրիտիբուն:
«50 հազար տոմսերը կբաժանվեն նրանց, ովքեր չեն կարողանում գնել անգամ ամենաէժան տոմսերը»,-Ռեբելուի խոսքը փոխանցում է gazeta.ru-ն: