«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը բուժզննում անցնելուց հետո, մոսկովյան «Սպարտակի» հետ 5 տարվա գործարք է ստորագրել: Հարձակվողը Կրասնոդար է վերադարձել իր իրերի ետևից և առաջիկայում կմիանա նոր թիմին, փոխանցում է sportbox.ru-ն:
25-ամյա Մովսիսյանը այս խաղաշրջանում 13 խաղ է անցկացրել «Կրասնոդարի» կազմում, որոնցում 9 գոլերի հեղինակ է դարձել:
Կրասնոդարցիների վերջին հանդիպումներին նա չի մասնակցել վնասվածքի պատճառով:
Ֆուտբոլիստը, ով կարյերան սկսել է ԱՄՆ-ում, «Կրասնոդարի» կազմում հանդես է գալիս նախորդ տարվա հունվարից: Նրա տրանսֆերային գումարը կազմել է 2 մլն եվրո: