ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, որը ռեկորդային քանակությամբ «Ոսկե գնդակներ» ունի, կարծում է, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին արժանի է սահմանել այդ ռեկորդը:
«Ռեկորդները նրա համար են, որպեսզի դրանք գերազանցվեն: Եթե Մեսսին ստանա չորրորդ «Ոսկե գնդակը», նշանակում է, նա արժանի է դրան: Նա ընդամենը 25 տարեկան է, նշանակում է, հավանականությունը մեծ է, որ նա մի օր կվերցնի «Ոսկե գնդակը»,- ասել է Պլատինին ֆրանսիացի լրագրողներին: