29 նոյեմբերի 2012 - 11:21 AMT
Կազանի ուսանողների աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու են 2 հայ սամբիստներ

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Կազանում անցկացվելու է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը ուսանողների միջև:

Մրցաշարին Հայաստանից մասնակցելու են այս տարվա աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների չեմպիոն Գոռ Մայիլյանը (57 կգ) և աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Տիգրան Կիրակոսյանը (52 կգ):

Կիրակոսյանը մրցագորգ դուրս կգա դեկտեմբերի 1-ին, իսկ Մայիլյանը ՝ մեկ օր անց:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան Կազան է գործուղել նաև մարզիչ Վովիկ Խոջայանին ու մրցավար Էդուարդ Ասլանյանին: