Նախօրենին համացանցում հայտնվել էր մի լուսանկար, որը ներկայացվել էր որպես Երևանի մետրոպոլիտենի կայարանների նոր քարտեզ: Քարտեզի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար PanARMENIAN.Net-ի թղթակիցը կապվեց Երևանի քաղաքապետարանի հասարականության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ: Գևորգյանն ասաց, որ վերոհիշյալ հրապարակման հեղինակն իր մասին խոսելու էժանագին տարբերակ է ընտրել, նման բան լինել չի կարող. «1 կմ մետրոպոլիտենի գիծ կառուցելն արժե 100 մլն եվրո: Հայաստանի 20 տարվա ամբողջ պետբյուջեն անգամ չի բավարարի, որպեսզի նման հսկայական ցանցը իրականություն դառնա: Մետրոպոլիտենի կառուցման համար հսկայական ներդրումներ են հարկավոր, ինչը առնվազն այսօր անհնար է»,-ասաց Արթուր Գևորգյանը: նա նաև հավելեց, որ ներկա պահին «Բարեկամություն» կայարանից Հալաբյան փողոց տանող որոշ հատված փորած է, բայց դա փորվել է դեռևս խորհրդային տարիներին, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո այդ աշխատանքները պարզապես սառեցվել են՝ համապատասխան միջոցների բացակայության պատճառով:Հավելենք, որ նորահայտ քարտեզում նշված էին հետևյալ երթուղիները
I-1. Դավիթաշեն համայնք Տ. Պետրոսյան փողոց
I-2. Աջափնյակ համայնք 17-րդ թաղամաս
I-3. Հալաբյան-Աբելյան խաչմերուկներին հարող տարածք
I-4. Բարեկամություն
I-5. Մարշալ Բաղրամյան
I-6. Երիտասարդական
I-7. Հանրապետության Հրապարակ
I-8. Զորավար Անդրանիկ
I-9. Սասունցի Դավիթ
I-10. Գործարանային
I-11. Շենգավիթ
I-12. Գարեգին Նժդեհի հրապարակ
I-13. Չարբախ
II-1. Հյուսիսային ավտոկայան
II-2. Քանաքեռ
II-3.«Երազ» ավտոգործարանին և Լամպերի գործարանին հարող տարածք
II-4. Կոմիտասի պողոտա, շուկային հարող տարածք
II-5. Կոմիտասի պողոտա
II-6. Մաշտոցի և Գլխավոր պողոտաների խաչմերուկ
II-7. Հանրապետական մարզադաշտին հարող տարածք
II-8. Էրեբունու թաղապետարանին հարող տարածք
II-9. Էրեբունու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկ
II-10. Այվազովսկու փողոց
III-1. Ավան-Առինջ համայնք
III-2. Նոր Նորքի թաղապետարանին և Գայի արձանին հարող տարածք
III-3. Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտին հարող տարածք
III-4. Կիլիկիա թաղամաս
III-5. Րաֆֆու փողոց