29 նոյեմբերի 2012 - 14:26 AMT
Խաչիկ Ստամբոլցյան. Նույնականացման չիպերի նպատակը մոլորակի բնակչությունը 6-ից 1 միլիարդ դարձնելն է

Կենսաչափական անձնագրերը, նույնականացման չիպերը մարդկանց կառավարելու, վերահսկելու համար են, մասոնների ձեռքի գործն են, դիվային են: Կարծիքը «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման նախագահ Խաչիկ Ստամբոլցյանինն է: Այսօր ասուլսիսի ժամանակ նա ասաց, որ հրաժարվել է կենսաչափական անձնագրից ու դիմումը գրելիս իր նման շատերին է տեսել :

«Գերմանիան, Անգլիան, Իռլանդիան, Հարավային Կորեան և նույնիսկ այդ չիպերն արտադրող Ճապոնիան հրաժարվել են դրանից, իսկ հայաստանում Կառավարությունը նույնիսկ պետբյուջեից փող է տալիս, որ մարդիկ այդ չիպերից ձեռք բերեն : Ինչո՞ւ են շահագրգռված : ԱԳՆ-ն կոնվենցիա է ստորագրել, որով այդ չիպերի հավաքած տեղեկությունը կարող է տալ ուրիշ երկրների : Այդ թվում` մեր թշնամիներին : Մեզ ուսումնասիրելով գենետիկորեն կարող են ոչնչացնել : Աշխարհը խենթացել է», - ասաց Խաչիկ Ստամբոլցյանը:

Նրա խոսքով` նույնականացման չիպերով զբաղվող Սորոսի ֆոնդը նպատակ ունի մոլորակի բնակչությունը 6-ից 1 միլիարդ դարձնել: Իսկ Հայաստանում և եկեղեցին, և ընդդմությունը և դիմությունը կրավորական դիրք են բռնել :

«Եթե գրպանին հարվածող խնդիր լիներ, այսպես չէր լինի», - ասաց Խաչիկ Ստամբոլցյանը: