29 նոյեմբերի 2012 - 15:39 AMT
Փորձագետ. Գաբալայի ՌԼԿ-ն արդեն չի հետաքրքրում Ռուսաստանին

Գաբալայում տեղակայաված «Դարյալ» ռադիոլոկացիոն կայանը տեխնիկապես հնացել է և այլևս հետաքրքրություն չի ներկայացնում հրթիռային հարձակման նախազգուշացման մասին ռուսական համակարգի ցամաքային էշելոնի համար, կարծում է Հատուկ նշանակության հրթիռային զորքերի գլխավոր շտաբի նախկին պետ Վիկտոր Եսինը, գրում է «Ռազմարդյունաբերական կուրյերը»:

«Այն բանակցությունները, որոնք ընթանում են Ադրբեջանում Գաբալայի ՌԼԿ պահպանման համար, ամենայն հավանականությամբ, ապարդյուն կլինեն: Ռուսաստանն անցավ կհրաժարվի այդ կայանի վարձակալումից, առավել ևս, որ այն հնացել է և սպառել սահմանված ժամկետը»,- ասել է Եսինը «Հակահրթռիային պաշտպանություն. հակազդեցություն, թե համագործակցություն» գրքի շնորհանդեսի ժամանակ, որը կայացել է Մոսկվայի Քարնեգի կենտրոնում: