29 նոյեմբերի 2012 - 16:05 AMT
ԱՄՆ նախկին հետախույզ. Թուրգուտ Օզալին սպանել է ՄՈՍՍԱԴ-ը կամ ԿՀՎ-n

Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգուտ Օզալը սպանվել է «բնական սպանության» արդյունքում, ՄՈՍՍԱԴ-ի կամ ԿՀՎ-ի կողմից: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ նախկին հետախույզ Վեյն Մադսենը:

Մադսենը մատնանշել է ՄՈՍՍԱԴ-ի և ԿՀՎ-ի կողմից ՄԵԴԻՆՏ բժշկական հետախուզական ծառայության ստեղծումը:

«ՄԵԴԻՆՏ-ի տեղեկատվական բանկում հավաքված են բժշկական տեղեկություններ բոլոր արտասահմանյան առաջնորդների մասին և ցանկացած պահի կարելի է կազմակերպել նրանց մահը` օգտագործելով մահաբեր նյութեր»,- ասել է Մադսենը:

Նա նշել է Օզալին թունավորելու մեծ հավանականությունը: «Օզալը շատ թշնամիներ է ունեցել Թուրքիայի ՌՕՈՒ-ում և այլ պետություններում: Նրա նկատմամբ թշնամաբար են վերաբերվել ՄՈՍՍԱԴ-ը և ԿՀՎ-ը»,- ասել է Վեյն Մադսենը: