29 նոյեմբերի 2012 - 15:53 AMT
Նյու Յորքը մեկ օր ապրել է առանց հանցագործությունների

2012-ի նոյեմբերի 26-ը Նյու Յորքի ժամանակակից պատմության մեջ կմնա որպես օր, երբ ԱՄՆ խոշորագույն մեգապոլիսում չի կատարվել ոչ մի հանցագործություն: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Նյու Յորքի ոստիկանության կոմիսարի տեղակալ Փոլ Բրաունը:

«Այդ օրը մեր աշխատակիցները չեն արձանագրել ոչ մի սպանություն, բռնաբարություն, կողոպուտ և դանակակռիվ: Նման բան Նյու Յորքի ժամանակակից պատմության մեջ տեղի է ունեցել առաջին անգամ»,- ասել է Փոլ Բրաունը:

Բրաունը հավելել է, որ ներկա պահին քաղաքում սպանությունների մակարդակը հասել է 1960-ից ի վեր ամենացածր մակարդակին: