Փակ շուկայի կառուցապատման նախագիծը պատրաստ կլինի օրեր անց: Այդ մասին այսօր ասուլիսում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: «Երևանի քաղաքապետարանը ճարտարապետական առաջադրանքը ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդին: Այդ առաջադրանքով նախատեսում է շուկայի շենքի ներքին տարածքի լիարժեք վերականգնում, այդ թվում թաղերի և կամարների: Ամբողջությամբ կպահպանվեն գլխավոր ճակատն ու երկու կողային ճակատները: Իսկ հետնամասում` մսի տաղավարի հատվածում, թույլատրված են որոշակի փոփոխություններ: Բացի այդ, ներսից կամրացվեն արտաքին պատերը: Մոտակա օրերին այդ առաջադրանքը կբերվի քաղաքապետարան և նախագիծը կհամաձայնեցվի»,- ասաց նա: