ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 29-ին կատարվել է 2.050 մլն դոլարի առք և վաճառք 1 ԱՄՆ դոլարի դիմաց 404.90 դրամ միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405,00 դրամ:
Նոյեմբերի 29-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405.19 դրամ` նոյեմբերի 28-ի համեմատ կրճատվելով 0,52 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 526,14 դրամ` ավելանալով 1,84 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0,06 կետով` մինչև 13,09 դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: