29 նոյեմբերի 2012 - 16:32 AMT
Նարեկ Սարգսյան. Կասկադին հարող տարածքում շինարարությունը մաս-մաս սկսեցինք թույլ տալ, դա մեր մեղքն էր

Կասկադին հարող տարածքում շինարարությունը մաս-մաս սկսեցինք թույլ տալ, դա մեր մեղքն էր: Այսօր ասուլիսում այդ մասին հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Նրա խոսքով` այդ է գլխավոր պատճառներից մեկը, որ նշված տարածքում շինարարությունը ամբողջությամբ չէ, որ համապատասխանում է հիմնական միջավայրին և ճարտարապետական ամբողջությանը: Պետք է ասեմ, որ տարիներ առաջ Կասկադ համալիրի ձախ ու աջ կողմերում իրականացված նախագծերի մասն անավարտ է, այդ թվում համալիրից մինչև 40-ամյակի հուշարձան տանող մասը: Ես առաջարկել եմ, որպեսզի սեփականատերերը անպայման հաշվի առնեն Կասկադ համալիրի նախագիծը»,- նշեց նա:

Ճարտարապետի խոսքով` նոր նախագծեր իրականացնելու միտք կա համալիրի աջ և ձախ կողմերում, բայց «պետք է անպայման նույն ճարտարապետական շնչով և ոճով լինեն»: «Մի կողմում կառուցված շենքի նմանությամբ կկառուցվի նաև մյուս կողմում, և այդպիսով հավասարակշռությունը կպահպանվի: Ներկայումս մենք շարունակական հանդիպումներ ենք իրականացնում կառուցապատողների հետ վերջնական նախագծի ներկայացման շուրջ»,- ասաց Նարեկ Սարգսյանը: