29 նոյեմբերի 2012 - 16:53 AMT
Իրաքում պայթյունների զոհերի թիվը հասել է 30-ի

Առնվազն 30 մարդ է զոհվել Իրաքում պայթյունների հետևանքով, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը տեղական ԶԼՄ-ների վրա հղումով:

Երկու ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել Էլ Հիլլա քաղաքում, որի արդյոնքում 26 մարդ է զոհվել, պայթյուն է որոտացել նաև Քիրկուկում: Ականապատ ավտոմեքենա է պայթել նաև Կերբելա քաղաքում: Արդյունքում 5 տեղաբնակներ զոհվել են:

Պայթյունների պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել: