Արամի 3 հասցեում («Adidas» խանութի շենք) 18 հարկանի շենք չի կառուցվի: Այդ մասին այսօր ասուլիսում հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը` վկայակոչելով մայրաքաղաքում շենքերի բարձրության նոր չափորոշիչները: «Շենքի արտաքին տեսքը Աբովյան փողոցի կողմից կպահպանվի, իսկ հետին պլանում շենքի հարկայնության և փոփոխված նախագծի շուրջ քննարկումները տեղի կունենան առաջիկայում: Քաղաքաշինական խորհրդին նախագիծը կներկայացվի երկու ամիս անց»,- նշեց նա:
Երևանի գլխավոր ճարտարապետը նշեց նաև, որ այդ շենքի հարևանությամբ կառուցվում է ֆրանսիական հյուրանոց, որը Հյուսիսային պողոտայի հարակից տարածքների շինբարեկարգման աշխատանքների շրջանակում է իրականացվում: