Իսպանական իշխանությունները ներկայացրել ոն որոշ գանձեր, որոնք հայտնաբերվել ոն 200 տարի առաջ խորտակված նավում: Նավի վրա հայտնաբերվել են մոտ կես միլիոն արծաթե դրամներ:
Արժեքավոր բեռը, որի արժեքը գնահատվում է մոտավորապես 500 մլն դոլար, հայտնաբերվել է ամերիկյան ընկերության կողմից, որը զբաղվում է գանձերի որոնմամբ և խորտակված նավերը ջրի տակից հանելով: Հաղորդվում է, որ գանձերը կներկայացվեն իսպանական Կարտախենա քաղաքում, փոխանցում է BBC-ն: