Երևանում ընթացող բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունում 56 կգ քաշային Տարոն Սողոմոնյանը տոնել է երկրորդ հաղթանակը:
Այս անգամ նա 8:3 հաշվով առավելության է հասել Դմիտրի Սապոնի (Բելառուս) նկատմամբ: Մինչ այդ 18: 12 հաշվով նա հաղթել է ադրբեջանցի Նասրադին Մամադովին:
Այսօր առաջնությունը լքել է Հայրիկ Նազարյանը (49 կգ): Նրա և Բուլղարիան ներկայացնեղ Տինկո Ռոսենով Բանաբակովի (Բուլղարիա) մենամարտն ավարտվել է հավասար` 14:14 հաշվով, սակայն մրցավարների որոշմամբ հաղթանակը շնորհվել է բուլղարացի բռնցքամարտիկին:
Երեկոյան մրցահերթում մինչև 75 կգ քաշային կարգում Արտավազդ Հարոյանը մենամարտելու է Աբուրլահամ Աբու Լուբդենի (Գերմանիա) հետ: Իսկ Գոռ Երիցյանը (64 կգ) հանդիպելու է Անվար Տուրապովին (Ուզբեկիստան) հետ: