
Այսօր առավոտյան Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Արշավիր Խալափյանից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Դինո Գոլդ մայինինգ Քամփընի» ՓԲԸ-ի օգտագործման ներքո գտնվող պոչամբարը սպասարկող խողովակաշարը` Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի քաղաքամերձ հատվածում նոյմբերի 30-ին լույս դեկտեմբերի 1-ի գիշերը վնասվել է, որի հետևանքով խողովակաշարով հոսող թափոնաջերը նշված ճանապարհով սկսել են հոսել և խառնվել Գեղանուշ գետի ջրերին:
Գեղանուշ գետը Ողջի գետի վտակն է : Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայից: