2 դեկտեմբերի 2012 - 15:54 AMT
Հեքըթոն [ՅԱՆ] 2012 մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 22-23-ը

Դեկտեմբերի 22-23-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազատական ինստիտուտում տեղի է ունենալու են Հեքըթոն [ՅԱՆ] 2012 նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը: Ինչպես հայտնում է Հանրային լրագրութան ակումբը, Հեքըթոն[ՅԱՆ] 2012-ը կազմակերպել է Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Մայքրոսոֆտ Էռ Էյ-ը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան և Հանրային լրագրութան ակումբը:

Այն «Նորարարություն տեխնոլոգիայի միջոցով» ծրագրի մի մասն է, որը մասնավոր և պետական կառույցների համագործակցության օրինակ է Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Մայքրոսոֆթ Էռ Էյ-ի, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության, ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միջև: