3 դեկտեմբերի 2012 - 11:30 AMT
Լևոն Արոնյանը London Chess Classic-ում եզրափակում է մրցաշարային աղյուսակը

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Լոնդոնի ավանդական London Chess Classic գերմրցաշարում անհաջող է մեկնարկել: Երկրորդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով պարտություն է կրել Մանգուս Կարլսենից (Նորվեգիա):

Մինչ այդ Արոնյանը զիջել էր Հիկարու Նակամուրային(ԱՄՆ) և առանց միավորնորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Կարլսենն ու Վլադիմիր Կրամնիկը ունեն 6-ական միավոր և կիսում են 1-2 հորիզոնականները:

Երրորդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու աշխարհի չեմպիոն Վիշվանթան Անանդը:

«London Chess Classic-ն» անցկացվում է շրջանաձև համակարգով: Երկրորդ տարին անընդմեջ մրցաշարին մասնակցում են 9 գրոսմայստերներ, ուստի յուրաքանչյուր տուրում նրանցից մեկը խաղից ազատ է լինելու և զբաղվելու է պարտիաների մեկնաբանությամբ: