3 դեկտեմբերի 2012 - 12:21 AMT
Գագիկ Ծառուկյանը վաղը կմեկնի Բրյուսել

Դեկտեմբերի 4-6-ը տեղի է ունենալու ‹‹Բարգավաճ Հայաստան›› կուսակցության խորհրդարանական պատվիրակության աշխատանքային այցը Բրյուսել: Պավիրակությունը կգլխավորի կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Նախատեսված են հանդիպումներ Եվրոպական Խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ արտաքին գործերի գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների, ինչպես նաև հայ համայնքի հետ:

Պատվիրակության ընդլայնված կազմով հանդիպումներից բացի ԲՀԿ նախագահը նաև առանձին պաշտոնյաների կհանդիպի: Այցի ավարտին ‹‹Բարգավաճ Հայաստան›› կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից կտրվի ընթրիք` Բելգիայի հայ համայնքի պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ԲՀԿ լրատվական ծառայությունից: