3 դեկտեմբերի 2012 - 14:51 AMT
Գայանե Կազնատի. Արուճի վանքը կվերանորոգվի հաջորդ տարի

Արուճի վանքը կվերանորոգվի հաջորդ տարի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Միլանի պոլիտեխնիկի վերականգնման բաժնի ղեկավար Գայանե Կազնատին, որը ղեկավարում է հայ-իտալական համատեղ ծրագիրը: «Ծրագրի շրջանակում մենք ամռանը կատարեցինք հետազոտություններ, ճշգրիտ չափագրություններ, ամբողջ շինությունը մոնիթորինգ ենք արել, գնահատել ենք նաև ճաքերի բացվելու հավանականությունը: Բոլոր այդ տվյալներն այժմ ներկայացվել են ՀՀ մշակույթի նախարարությանը, և մոտ օրերս պատասխանի ենք սպասում, որպեսզի հստակեցվեն հաջորդ տարի կառույցի վերանորոգման աշխատանքների ժամկետները, ինչպես նաև նախարարության կողմից հատկացվելիք գումարը»,- նշեց նա` հավելելով, որ վանքը հիմնանորոգման կարիք չունի: