3 դեկտեմբերի 2012 - 15:11 AMT
Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը Հայաստան տեղափոխելու օրը դեռ անհայտ է

Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը Հայաստան տեղափոխելու ժամկետը դեռ որոշված չէ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանի մտերիմ, երգչուհի Քրիստինե Պեպելյանը: Նրա խոսքով երգչուհու մարմինը Հայաստանում ամփոփելու որոշումն անփոփոխ է, սակայն նրա ընտանիքի անդամները դեռ ոչինչ չգիտեն:

Հիշեցնենք, որ Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20-ին` ԱՄՆ-ում, լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով:

Հ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ: