Լոնդոնում Իսրայելի դեսպանից բացատրություններ են պահանջել գրավյալ պաղեստինյան տարածքներում նոր բնակավայրերի շինարարության ծրագրերի վերաբերյալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» Ֆրանս Պրեսի վրա հղումով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նույն հարցով Իսրայելի դեսպանին են կանչել նաև Ֆրանսիայի ԱԳՆ:
Անցած շաբաթ Իսրայելի իշխանությունները թույլ են տվել մոտ 3 հազար միավոր կացարաններ կառուցել Արևելյան Երուսաղեմի և Հորդանանի Արևմտյան ափի հրեական ավաններում: Դա տեղի է ունեցել ՄԱԿ-ում Պաղեստինին դիտորդի կարգավիճակ շնորհելուց հետո:
Իսրայելի որոշումը խիստ քննադատության է ենթարկվել միջազգային հանրության կողմից: