3 դեկտեմբերի 2012 - 16:34 AMT
Թուրքիայի ԱԳ նախարար. Սիրիայի կառավարությունը նմանվել է «զինված ավազակախմբի»

Սիրիայի կառավարությունը նմանվել է «զինված ավազակախմբի»: Նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Ստամբուլում արաբական երկրների իր պաշտոնակիցների հետ հանդիպմանը, հայտնում է «Ռոսբալտը»:

Ըստ Դավութօղլուի, Բաշար Ասադն ու նրա մերձավորները բռնության եմ դիմում իշխանությունը պահպանելու համար: Սիրիական ռեժիմը սպառնում է ոչ միայն բուն երկրի քաղաքացիներին, այլ նաև ողջ տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը:

Թուրքիան այն երկրներից է, որոնք աջակցում են սիրիական ընդդիմությանը: Ստամբուլում գործում է Սիրիայի ազգային խորհուրդը, որը ստեղծվել է նախորդ տարվա հոկտեմբերին: