3 դեկտեմբերի 2012 - 18:28 AMT
Dolce & Gabbana-ին մեղադրում են հարկերը վճարելուց խուսափելու մեջ

Իտալացի դիզայներներ Դոմենիկո Դոլչեին և Ստեֆանո Գաբբանային, ովքեր Dolce & Gabbana նորաձևության տան սեփականատերերն են, մեղադրանք են ներկայացրել` կապված հարկերի վճարուներից խուսափելու հետ:

Հետաքննության տվյալներով, դիզայներները D&G և Dolce & Gabbana բրենդերը վաճառել են սեփական Gado ընկերությանը իրենց շուկայական գնից երեք անգամ ավելի էժան գնով:

Դիզայներները հերքում են իրենց մեղքը: Եթե հակառակն ապացուցվի, նրանց կսպառնա մինչև 5 տարի ազատազրկում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: