3 դեկտեմբերի 2012 - 21:52 AMT
2013-ի սկզբին Բատայսկում կսկսվեն հայոց լեզվի դասընթացներ

2013-ի սկզբին Ռոստովի երկրամասի Բատայսկ քաղաքում կբացվեն հայոց լեզվի և մշակույթի դասարաններ: Ինչպես հաղորդում է Դոնի Նախիջևանի հայկական համայնքի կայքը, Բատայսկի հայկական համայնքը պայմանավորվածություն ունի քաղաքի կրթական բաժանմունքի հետ: Պարապմունքներն անցկացվելու են 7-ամյա գիմնազիայի բազայի հիման վրա: Արդեն կա ուսուցիչ և անհրաժեշտ գրականություն:

Այսօրվա դրությամբ համայնքը բաղկացած է 176 մարդուց և շարունակվում է նորանոր անդամների ներգրավումը:

Հայկական համայնքն իր առջև երկու նպատակ է դնում` նախ, հենց նոր Բատայսկ փոխադրված հայրենակիցներին կենցաղային հարցերում օգնելը: Բացի այդ, մարդկանց ծանոթացնել իրենց հայրենիքի մշակույթին և կենցաղին, հաղորդում է botaisk-gorod.ru-ն: