31 մայիսի 2005 - 10:44 AMT
ԷՐԴՈՂԱՆ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՊԵՏՔ Է ԿԱՅԱՆԱ
Անորոշ ժամանակով հետաձգված Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովը, որի անցկացման նախաձեռնողը Ստամբուլի «Բոսֆոր» համալսարանն էր, պետք է կայանա: Այդ մասին «Թըրքիշ դեյլի նյուս» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիբ Էրդողանը: «Մարդիկ չպետք է վախենան հրապարակավ արտահայտել իրենց տեսակետը»,-ավելացրել է թուրքական կառավարության ղեկավարը, հաղորդում է «Երկիր» թերթը: