31 մայիսի 2005 - 11:48 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՐԿՐԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆԱՑՈՒՄՆ Է
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը Երեւանում հանդիպել է ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության ղեկավար Մոդեստ Կոլերովին, հաղորդել է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Կոլերովը խորհրդարանի նախագահին իրազեկել է, որ խորհրդարանական խումբ-խմբակցությունների հետ հանդիպումներ է ունեցել` պարզելու համար նրանց տեսակետը Հայաստանում ժողովրդավարական գործընթացների, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, սահմանադրական բարեփոխումների ու հանրաքվեի առնչությամբ: Նրա խնդրանքով Արթուր Բաղդասարյանը մանրամասնեց սահմանադրական բարեփոխումների նախագծին ու հանրաքվեին առնչվող հարցերը` նշելով, որ Հայաստանյան օրենսդրական բարեփոխումների խնդիրը երկրի ժողովրդավարացումն է, միջազգային չափանիշներին համապատասխան օրենքների ընդունումը, որոնք հետագա զարգացման երաշխքներ կդառնան: Կողմերը քննարկել են նա- տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր: