4 դեկտեմբերի 2012 - 15:04 AMT
Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի ու Ադրբեջանի իշխող կուսակցությունները կհամագործակցե՞ն

Դեկտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգում աշխատանքն է սկսել «Եվրասիական ինտեգրումը ХХI դարում» համաժողովը: Արձանագրությունը համագործակցության մասին ստորագրել են «Միասնական Ռուսաստան», Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Նուր Օթան» ժողովրդա-ժողովրդավարական կուսակցության ու Ադրբեջանի «Ենի Ազերբաջան» կուսակցությունները: Որոշումը պետք է հավանություն ստանա յուրաքանչյուր քաղաքական կուսակցության ղեկավար մարմնի կողմից: Նախատեսվում է, որ փաստաթղթի վերջնական տարբերակը պատրաստ կլինի 2013 թվականի սկզբին:

Եվրասիական միությունը (ԵԱՄ)-ինքնիշխան պետությունների կոնֆեդերատիվ միություն է միասնական քաղաքական, տնտեսական, ռազմական ու մաքսային տարածքով, որը ենթադրում է համապատասխան ինտեգրացիոն ԱՊՀ կառույցների ստեղծում՝ ԵվրԱսԷՍ, ՀԱՊԿ, Մաքսային միություն: